Ներկ ճակատային Shen F 10լ

18500 դր

Ավելացնել զամբյուղում
Նկարագրություն
Օժտված բարձր ծածկողականությամբ Էկոլոգիապես մաքուր Առողջության համար անվտանգ Ջրակայուն Կայուն եղանակային փոփոխությունների և ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ Բաղադրություն Բարձորակ պոլիմերային հավելանյութեր, լցանյութեր: Գունավորում Գունավորման համար ցանկալի է օգտագործել «ՇԵՆ» ֆիրմայի գունանյութը: Նշանակություն Նախատեսված է շինարարական արտաքին (բետոն, ծեփ, ցեմենտ, աղյուսե շարվածք) և ներքին (գիպս, պաստառ, գիպսակարտոնե սալիկ) ծածկույթների ներկման համար: Մակերեսի նախապատրաստում Ներկվող մակերեսը պետք է լինի հարթ, ամուր, չոր, մաքուր, զերծ խոնավ և յուղային հետքերից: Օգտագործում Օգտագործելուց առաջ ներկը լավ խառնել: Անհրաժեշտության դեպքում կարելի է ավելացնել ջուր` ներկի զանգվածի 10%-ի չափով: Աշխատանքը կարելի է կատարել վրձնով, ներկագլանով և փոշեցրիվ գործիքով: Ներկման աշխատանքները կատարել +5°C-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում: Աշխատանքից հետո գործիքները լվանալ ջրով: Օգտագործված տարաներն աղբահանել սահմանված կարգով: Քսվող մակերեսի ջերմաստիճան +5°C -ից +30°C Ծածկողականություն՝ մեկ շերտով (լաբորատոր պայմաններում) Ներկի ավելի ստույգ ծախսը կախված է օգտագործվող մակերեսից և նրա հարթության աստիճանից: 1լ - 8մ² 5լ - 40² 10լ - 80մ² 15լ - 120մ² Փաթեթավորում 5լ, 10լ և 15լ պոլիպրոպիլենային տարաներ: Պահպանում Պահել փակ վիճակում +5°С-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 6 ամիս: Ուշադրություն Այլ պայմաններում աշխատանքների իրականացան դեպքում վերոնշյալ ցուցիչները կարող են շեղվել: Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում:
Հատկանիշներ
Քաշ 10լ

ԿԱՐՈՂ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԼԻՆԵԼ