Ներկ լատեքսային Master EcoLatex 25կգ

12000 դր

Ավելացնել զամբյուղում
Նկարագրություն
Անփայլ, ակրիլիկ հիմքով դիսպերսիոն, լատեքսային ներկ ներքին աշխատանքների համար: Նախատեսված է սվաղ, բետոն, գիպսե ստվարաթուղթ, գաջ, ապակաթելք, հատուկ ներկվող պաստառներ և այլ մակերևույթներ ներկելու համար: Օժտված է խոնավ մաքրման հատկությամբ, բարձր ծածկողականությամբ: Հարմար է ննջասենյակների, հյուրասենյակների և այլ ոչ շատ ինտենսիվ շահագործման մակարդակով ծանրաբեռնված մակերեսների ներկման համար: Հիմքը պետք է լինի ամուր, մաքուր, չոր և պիտանի մշակման: Ոչ ամուր և հին սոսնձված մակերևույթները մանրամասն մաքրել, սաստիկ ներծծվող կամ կավճային մակերևույթները մշակել խորը ներթափանցող «ՄԻՔՍ ՓԵԻՆԹՍ» ֆիրմայի ակրիլատ (Acrylat) նախաներկով: Ներկապատման համար օգտագործել վրձին, ներկագլանակ կամ ներկափոշեցիր: Ներկվող մակերևույթի համար խորհուրդ է տրվում ներկին խառնել ջուր` ոչ ավել քան 5% - 10% հարաբերությամբ: Աշխատանքը կատարել +5°С-ից ոչ ցածր պայմաններում: Աշխատանքն ավարտելուց հետո աշխատանքային գործիքները լվանալ ջրով: Օդի ջերմաստիճանի +20°С և 64% հարաբերական խոնավության պայմաններում հաջորդ շերտը կարելի է ներկել արդեն 4-6 ժամ անց: Պահել ամուր փակված տարայում, ցրտից պահպանված վայրում: Ծածկողականություն` (մեկ շերտով, հարթ մակերևույթին) 25կգ. - 150մ² Ցանկալի է գունավորել «Penotex» ունիվերսալ գունանյութով, կամ համակարգչային գունավորման եղանակով, մասնագիտացված խանութ սրահներում: Պահել ամուր փակված տարայում, ցրտից պաշտպանված (+5°С-ից բարձր) սառը վայրում: Պահպանման ժամկետը նշված է տարայի վրա:

ԿԱՐՈՂ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԼԻՆԵԼ